Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը: Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասաց, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթաժողովի օրվա առաջարկով:
Հարցին՝ այդ գագաթաժողովո՞ւմ է որոշվելու, թե ով կլինի կազմակերպության գլխավոր քարտուղարը, Վալերի Սեմերիկովը պատասխանեց. «Այդ հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան գագաթաժողովը կլինի: Այս հարցի լուծման տարբեր եղանակներ կան: Ընթացակարգերից մեկն այն է, որ ՀԱՊԿ նախագահները կարող են հանդիպել ու անցկացնել նիստ»: