Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սեյրան Օհանյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին

Սեյրան Օհանյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին
17.01.2019 | 22:50

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» , այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը…» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:

Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:
Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը. նշված հոդվածը չի ներկայացնում ոչ փաստաթուղթ, ոչ ձայնագրություն: Ավելին, հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ հարց է առաջանում` ի՞նչ աղբյուրից է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչու՞ չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը՚:

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ