Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միքայել Զոլյանը պատասխանեց Հրանտ Մարգարյանին

Միքայել Զոլյանը պատասխանեց Հրանտ Մարգարյանին
17.01.2019 | 22:51

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը պատասխանել է ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որ 5 տարի անց իշխանությունները տուն կգնան: «Նախ ես չհասկացա, թե Հրանտ Մարգարյանը ոնց պետք է տուն ուղարկի այս իշխանություններին, երբ հենց ինքը հաժարում է իր ղեկավար դերից ՀՅԴ-ում: Ես կարծում եմ՝ դա ճիշտ որոշում էր, որովհետև շատ քիչ են Հայաստանում այն կուսակցություները, որոնք հավակնում են մեծ դեր խաղալ, բայց որտեղ 90-ականների վերջից ղեկավարի փոփոխություն չի եղել: Այս առումով ես նաև գիտեմ, որ ՀՅԴ մեջ կարծես թե ղեկավարության փոփոխության հարցն է հիմա քննարկվում: Եվ ես բազմաթիվ շարքային դաշնակցականների հետ զրուցել եմ, նրանք վաղուց, դեռևս այս հեղափոխությունից առաջ սպասում էին այդ պահին, որովհետև նրանք չէին ողջունում այն քաղաքականությունը, որը տարվում էր պարոն Մարգարյանի օրոք՝ համագործակցել Հանրապետական կուսակցության հետ»,- ասաց նա:


Զոլյանը հավելեց, որ ՀՀ քաղաքացին է իրենց տուն ուղարկողը, եթե 5 տարի հետո մարդիկ քվեարկեն այդ քաղաքական ուժին, իրենք մեծ հաճույքով կգնան տուն:

Դիտվել է՝ 240

Մեկնաբանություններ