Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփ․ ԱՄՆ-ը կզարգացնի հակահրթիռային պաշտպանության նոր տեխնոլոգիաներ

Թրամփ․ ԱՄՆ-ը կզարգացնի հակահրթիռային պաշտպանության նոր տեխնոլոգիաներ
18.01.2019 | 12:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզարգացնի նոր տեխնոլոգիաներ, այդ թվում` տիեզերքում, հակահրթիռային պաշտպանության չգերազանցված հնարավորություններ ձեռք բերելու և պահպանելու համար առավելությունները Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Ելույթ ունենալով Պենտագոնում՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի նպատակը պարզ է՝ «որպեսզի մենք կարողանանք հայտնաբերել և ոչնչացնել ԱՄՆ-ի դեմ արձակված ցանկացած հրթիռ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ