Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
18.01.2019 | 12:02

Այսօր ժամը 9-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է, «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է (մառախուղ է), մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:


Հայաստանի տարածքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ