Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ավետ Ադոնցը կնշանակվի ԱԳ փոխնախարար

Ավետ Ադոնցը կնշանակվի ԱԳ փոխնախարար
18.01.2019 | 12:05

«Ժամանակը» գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարար նշանակել տալ Ավետ Ադոնցին, որ վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում: Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցը պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով: Չնայած դրան՝ Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը»: Ավետ Ադոնցը 2007-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ