Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՔԾ-ն կարող էր կանխել Արամ Հարությունյանի սահման հատելը

ՀՔԾ-ն կարող էր կանխել Արամ Հարությունյանի սահման հատելը
18.01.2019 | 12:07

«Հրապարակը» գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրան մեղսագրվող մեղադրանքը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ, բազմիցս ներկայացրել ենք։ Սակայն ուշագրավը ՀՔԾ հաղորդագրության վերջին հատվածն է․ «Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»։ Մենք դեռ դեկտեմբերի 12-ին գրել էինք, որ Արամ Հարությունյանը փախել է Հայաստանից, և դիմել էինք ՀՔԾ՝ տեղեկանալու, թե քննիչը վերցրել է նրա անձնագիրը, և բացառո՞ւմ են, որ նա Հայաստանը կարող է լքած լինել, սակայն «նախաքննության շահերից ելնելով»՝ մեզ չէին պատասխանել։ Մինչդեռ նրա տեղաշարժը, առավել ևս՝ սահմանը հատելը, կարող էին կանխել»:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ