Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սուպերնախարարի սուպերգործուղումը

Սուպերնախարարի սուպերգործուղումը
18.01.2019 | 12:10

«Հրապարակը» գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում: Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու գիտնականների համագումարին:


Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաև Մեծ Բրիտանիա: Մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որ մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»»:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ