Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին

Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին
18.01.2019 | 12:11

«Ժամանակը» գրում է. «Նախկին զինվորական դատախազ և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այս օրերին ակտիվ մասնակցում է դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացներին, ազդում որոշումների կայացման վրա: Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին, որը նրա վաղեմի երազանքն է»:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ