Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
18.01.2019 | 12:13

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 17-ին Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորել է Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված ՖՄԿ՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի առավել զարգացմանը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացումը բովանդակային, կազմակերպչական և ներկայացուցչական առումով։ Նրանք համակարծիք էին, որ գագաթաժողովի շրջանակներում կայացված որոշումները և պայմանավորվածությունները լավ նախադրյալներ են ստեղծել ֆրանկոֆոն տարածաշրջանում տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացման համար:


Հանդիպման ընթացքում Զորհարբ Մնացականյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրել է ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ դրանց կյանքի կոչման գործում ակնկալելով ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցություն։ Որպես գերակա ուղղություն ընդգծվել է ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը, սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ որպես ՖՄԿ նախագահող երկիր Հայաստանը շարունակելու է ակտիվորեն քայլեր ձեռնարկել կազմակերպության խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում նրա դիրքի և հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացման միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Այս համատեքստում որպես կարևոր ուղղություն երկուստեք առանձնացվել է նաև երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ