Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին
19.01.2019 | 01:10

Աժ-ն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց 11 մշտական հանձնաժողովների նախագահներին:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյանը: Բոլոր 8 պատգամավորները «Իմ քայլը» խմբակցությունից են:

Քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները գլխավորեցին ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը՝ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ