«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական սկանդալը նոր թափ է ստանում
19.01.2019 | 01:11

Սկանդալի պատճառը հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներն են, որ այս կամ այն պատճառով ժամանում են Բաքու, իսկ Ադրբեջանի իշխանությունները չեն թողնում մուտք գործել երկիր: ՌԴ ԱԳՆ պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը սադրիչ և հակաադրբեջանական էր։ Մոսկվան հակադարձում է. «Այս հայտարարության տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից, և ոչ պակաս մտահոգիչ է նրա բովանդակությունը»: Բաքուն կոչ է անում Մոսկվային այս անկարևոր թեմային այդպես չարձագանքել՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական արագ զարգացող հարաբերությունները։ Նման մոտեցումը Մոսկվան անթույլատրելի է համարում և հիշեցնում, որ ՌԴ քաղաքացիներ իրավունքների պաշտպանությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ ՌԴ ԱԳՆ հատուկ հայտարարությունում մասնավոր օրինակներ են բերված, որնց շարքում կան պարզապես անթույլատրելի դեպքեր, երբ արգելել են Բաքու մտնել Հայրենական մեծ պատերազմի 81-ամյա վետերանին, կամ 2017-ին մորն ու չորս տարեկան երեխային մի քանի ժամ պահել են օդանավակայանի ոստիկանատանը: ՌԴ ԱԳՆ անթույլատրելի է համարում, որ Բաքուն հուշում է, որ լավ կլինի, եթե Ռուսաստանի քաղաքացիները Ադրբեջան մեկնելուց առաջ դիմեն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատուն։ Սա հակասում է առանց վիզային ռեժիմի համաձայնագրին, որ երկու երկրները կնքել են 1997-ին։ ՌԴ ԱԳՆ հայտնում է, որ իր առաջիկա քայլերը կախված կլինեն Բաքվի արձագանքից։


Հունվարի 11-ին խնդրին անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հունվարի 16-ին ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ճակատագրին էր անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ