ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Արարատ Միրզոյան․ Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը կրկին քաղաքականացնելը

Արարատ Միրզոյան․ Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը կրկին քաղաքականացնելը
19.01.2019 | 01:12

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ասաց. «Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին, տասնամյակներում երկու, երեք, մեր ունեցած քաղաքական, ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը», - ասաց Միրզոյանը: Այդ կառույցների նկատմամբ վերահսկողությանը մասին ԱԺ նախագահն ասաց․ «Էստեղ ես ամբողջապես համաձայն եմ` այս կառույցները դարձվել են վերջին տարիներին ոչ միայն ապաքաղաքական, այլ նաև դուրս են եկել բոլորովին տեսադաշտից և վերահսկողությունից հանրության»։

Նա գտնում է, որ պետք է քայլեր անեն այս իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ոչ նախարարության կարգավիճակ տալով. «Մեխանիզմները կարող են լինել բազմաթիվ, այդ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումները կազմակերպելու։ Գիտեք, գործիքներ կան, որ մինչև հիմա էլ եղել են՝ հարցապնդումներ, գրավոր հարցումներ և այլն»։ «Սրա մասին խոսվում է նաև սուպերվարչապետական համատեքստում և, օրինակ, լուծում կարող է լինել, նորից իմ մասնավոր կարծիքն եմ ասում, որ Ոստիկանությունը, ասենք, օրինակ, վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ի դեպքում, ես կարծում եմ, որ պետք է մնա վարչապետի ենթակայության տակ», - ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ