Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում ներքաղաքական զարգացումները Հայաստանում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում ներքաղաքական զարգացումները Հայաստանում
19.01.2019 | 01:13

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։ Շնորհավորելով Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նա վստահություն է հայտնել, որ դեսպանի անցած ուղին լավագույնս կնպաստի համագործակցության զարգացմանը։

Բարձր գնահատելով Հայաստանում ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։ Արմեն Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ