Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը Փելոսիին արգելեց Պենտագոնի օդանավով մեկնել

Թրամփը Փելոսիին արգելեց Պենտագոնի օդանավով մեկնել
19.01.2019 | 01:14

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Ներկայացուցիչների տան դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիին Պենտագոնի օդանավով արտասահման մեկնել: Վկայակոչելով կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը՝ shutdown-ը, Թրամփն ասել է, որ Փելոսիի ղեկավարած պատվիրակությունը չի կարող հանրային միջոցառման նպատակով ռազմական օդանավով մեկնել Աֆղանստան: Փելոսին մտադիր էր նաև այցելել Բրյուսել: Իր որոշման մասին Թրամփը Փելոսիին երեկ երեկոյան հաղորդել է նամակով:

Կոնգրեսի պատվիրակությունը պետք է հանդիպեր Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներին: «Այն ժամանակ, երբ 800 000 պետական ծառայողներ աշխատավարձ չեն ստանում, կարծում եմ, Դուք ըմբռնումով կընդունեք հանրային միջոցառումը հետաձգելու հանգամանքը, մենք այդ 7-օրյա զբոսաշրջությունը հնարավոր կդարձնենք, երբ կավարտվի Shutdown-ը»,-գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ