Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով

Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով
19.01.2019 | 01:15

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018-ի հոկտեմբերի 9-ին Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013-ից Հայաստանի ոստիկանության զորքերի (ՈԶ) զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ:

Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72 հազար դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով: Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018-ին ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72-հազարական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, գործընթացն իրականացվել է Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: 2014-ից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72 հազար դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52 հազար դրամ արժողության հանգստի ծառայություններ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որ զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72 հազար ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52 հազար ՀՀ դրամին համարժեք», - փոխանցում է Քննչական կոմիտեն:


Այսօր որոշում է կայացվել Հայաստանի ոստիկանապետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի` պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին: Նույն օրը որոշում է կայացվել նաև քրեական գործը՝ ըստ քննչական ենթակայության, Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ