Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զինծառայողների ճաշացանկը կհարստանա

Զինծառայողների ճաշացանկը կհարստանա
19.01.2019 | 01:18

Այս տարվանից զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ)` լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը։ «Մրցութային գործընթացից հետո արդեն կսկսվեն հատկացումները զինծառայողներին։ Ձմռանըը պլանավորված է զինծառայողներին հատկացնել բնական մեղր, քանի որ ունի շատ առողջարար հատկություններ, նաև` սալ՝ ճարպ, սխտոր, որը նույնպես ամրացնում է իմունային համակարգը։ 2019-ի մայիսից էլ բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ», - ասաց Արամ Մարգարյանը։


Նա հիշեցրեց, որ նախորդ տարվանից սննդակարգում ավելացվել էր պատրաստի թանապուր՝ մարտական հերթապահություն իրականացնողների համար, և մածուն՝ զորամասային ճաշարանների համար։ «2019-ից նախատեսում ենք նաև պահածոյացված կարտոֆիլի հատկացում, որը մարտական հերթապահության ընթացքում ըստ զինծառայողների ցանկության կարող է օգտագործվել թե տապակայի տեսքով, թե խյուսի՝ պյուրեի տեսքով։ Նաև 2019-ից կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարման գործընթացը, որ հնարավորություն կտա անմիջապես մարտական հենակետերում տաքացնել ու ուտել։ Այս ուտեստներից 6-ը տարբեր տեսակի ձավարեղեն է, 7-րդը՝ պատրաստի բորշ», - ասաց ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետը։
Որոշակի փոփոխություններ կան նաև զինծառայողների հագուստի մեջ։ Բանակին այլևս չեն հատկացվի մեկանգամյա օգտագործման ներքնաշորերը.
«Մեկանգամյա օգտագործման կիսավարտիքի փոխարեն տրվում են բամբակյա կիսավարտիքներ, 2 տարվա համար՝ 12 հատ։ Դրանց որակն իսկապես լավն է, ու զինվորն ի վիճակի է դրանք լվանալ ու հագնել», - լրագրողնրին ասաց ԶՈւ Կնետրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը։


Նա անդրադարձավ նաև զինվորական համազգեստի կտորի փոփոխությանը, նշելով, որ այժմ համազգեստը կարվում է ավելի որակյալ կտորից։ Այս նոր տարբերակով կարված համազգեսն արդեն բաժանվում է նորակոչիկներին ու մյուս զինծառայողներին։ Ճտքավոր կոշիկները նորակոչիկներին կբաժանվեն ամառային զորակոչի ընթացքում, իսկ մյուս զինծառայողներին՝ կարված, պատրաստ լինելուն պես։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ