Շվեդիայի ռիկսդագը հունվարի 18-ին քվեարկել է ժամանակավոր կառավարության գործող ղեկավար Ստեֆան Լյովենին վարչապետ նշանակելու օգտին: Որոշումն ընդունվել է կառավարության ձևավորման 4.5 ամիս բանակցություններից հետո և նշանակում է քաղաքական ճգնաժամի ավարտ: Լյովենի թեկնածության օգտին արտահայտվել է 115 պատգամավոր, դեմ՝ 153-ը: Խորհրդարանի 77 անդամ ձեռնպահ է մնացել: Լյովենը նախարարների կաբինետը գլխավորել է երկրորդ անգամ անընդմեջ, նրա լիազորությունների ժամկետը 4 տարի է: