Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա

Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա
19.01.2019 | 13:30

«Հրապարակը» գրում է. «Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ֆորումին մասնակցում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Կարեն Կարապետյանը, ով այնտեղ մեծ թվով հանդիպումներ ունեցավ: Փաշինյանի թիմը ևս լրջորեն պատրաստվում է, սակայն երեկ կառավարությունում չգտանք մի «կենդանի պաշտոնյա», որից հնարավոր լիներ ճշտել մանրամասները, հատկապես, թե ով է ուղեկցելու Փաշինյանին: Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա։ Խոսակցություն կա, որ նշանակվելու է կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի ղեկավար` «Ազատություն» ՌԿ-ի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը»:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ