Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփի կողմնակիցները պատրաստվում են 100 000 աղյուս ուղարկել դեմոկրատներին

Թրամփի կողմնակիցները պատրաստվում են 100 000 աղյուս ուղարկել դեմոկրատներին
20.01.2019 | 02:08

ԱՄՆ-ում մեկնարկել է Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության առաջնորդներ Նենսի Փելոսիին և Չակ Շումերին աղյուսներ ուղարկելու ակցիայի համար միջոցների հավաքագրումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ցանկանում են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ֆինանսավորել հրաժարված դեմոկրատներին ապացուցել, որ «պատի գաղափարն աշխատում է»:


Ակցիայի մեկնարկի մասին հաղորդագրությունը հրապարակվել է Trump Make America Great Again Committee կազմակերպության կայքում, հենց այս կազմակերպությունն էլ կզբաղվի աղյուսների համար գումարի հավաքագրմամբ: Ակցիայի մասնակիցները մտադիր են 100 000 աղյուս ուղարկել դեմոկրատականների գրասնյակներ: Արշավին մասնակցել ցանկացողներին առաջարկում են վճարել 20 դոլար մեկ աղյուսի համար և ընտրել, թե ում են ուզում այն ուղարկել՝ Փելոսիին, թե՞ Շումերին:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ