Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անգելա Մերկելը` Brexit-ի մասին

Անգելա Մերկելը` Brexit-ի մասին
20.01.2019 | 02:11

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է:

Կանցլեր Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ ասել է. «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, բայց հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ