Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանական ընդդիմությունը բազմամարդ ցույց է անցկացրել Բաքվում

Ադրբեջանական ընդդիմությունը բազմամարդ ցույց է անցկացրել Բաքվում
20.01.2019 | 16:50

Բաքվում ընդդիմությունը ցույց է անցկացրել բլոգեր Մեհման Հուսեյնովին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, հանրահավաքը սովորականից ավելի բազմամարդ էր, թեև ոստիկանությունը անվտանգության արտակարգ միջոցառումներ է ձեռնարկել՝ մի քանի անգամ ստուգելով «Մեխսուլ» մարզադաշտ մտնողներին:

Ընդդիմադիրները ստիպված են այստեղ հավաքվել, քանի որ իշխանությունները մերժել են քաղաքի կենտրոնում՝ բաց հրապարակում ցույց անցկացնելու նրանց դիմումը: Իշխանությունները նաև արգելափակել են ինտերնետ կապը, և ցուցարարները զրկված են սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակում իրականացնելու, ակցիայի մասին տեղեկություններ տարածելու հնարավորությունից:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ