«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․փոստ եւ ֆբ հաշիվներ

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․փոստ եւ ֆբ հաշիվներ
20.01.2019 | 22:17

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Այս փաստաթղտում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբարեռը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ - շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։


P.S. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,– գրել է նա։

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ