Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանում բողոքի ակցիաներ են՝ Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու դեմ

Ռուսաստանում բողոքի ակցիաներ են՝ Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու դեմ
20.01.2019 | 22:20

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ:
Իշխանությունները արտոնել են ցույցերը, որոնք նախաձեռնել են ազգայնական ու աջակողմյան մի շարք ուժեր: Խաբարովսկում մոտ 500 մարդ է փողոց դուրս եկել՝ «Կուրիլները մերն են, վերջ Պուտինյան վարչակազմին» կարգախոսով:


Ճապոնիան չի ճանաչում Կուրիլյան շարքի հարավային 4 կղզիների ռուսական պատկանելությունը, որ Խորրդային Միությունը գրավել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին: Տարածքային այս տարաձայնության պատճառով երկու երկրները մինչ օրս խաղաղության պայմանագիր չեն ստորագրել:


Ամիսներ առաջ ՌԴ նախագահը Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպումից հետո առաջարկել էր վերջապես կնքել այդ փաստաթուղթը, հետո հարթել տարաձայնությունները: Շաբաթասկզբին այս նպատակով Մոսկվա էր այցելել Ճապոնիայի ԱԳ նախարարը, վաղը բանակցությունները շարունակելու կգա վարչապետ Սինձո Աբեն:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ