ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գերմանացի պատգամավորը նկատողություն է ստացել Բաքվից ստացած եկամուտները չհրապարակելու համար

Գերմանացի պատգամավորը նկատողություն է ստացել Բաքվից ստացած եկամուտները չհրապարակելու համար
20.01.2019 | 22:21

Գերմանիայի խորհրդարանը նկատողություն է տվել իշխող կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցին՝ սահմանված ժամկետում հավելյալ եկամուտների մասին տեղեկատվություն չներկայացնելու համար: Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը Ադրբեջանի իշխանություններից ստացած գումարների մասին է: Նկատողությունից բացի պատգամավորին սպառնում է նաև 10- 99 հազար եվրո տուգանք` գրում է Der Tagesspiegel-ը: Բունդեստագում կոչեր են հնչում նրան ընդհանրապես պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:


Շտրենցը սկանդալի կենտրոնում էր հայտնվել ամիսներ առաջ, երբ Եվրոպայի խորհրդի փորձագետները հետաքննություն էին անցկացրել և բացահայտել Ալիևի վարչակազմի հետ նրա սերտ կապերն ու Բաքվից ստացած թանկարժեք նվերները: Անցած ապրիլին Եվրախորհրդի փորձագետների հրապարակած 200 էջանոց զեկույցը փաստել էր՝ Ադրբեջանի պատվիրակները բազմիցս կաշառել են եվրոպացի տասնյակ պատգամավորների, այդ թվում Շտրենցին՝ Ալիևի վարչակազմին քննադատող բանաձևերը արգելափակելու, Բաքվին ձեռնտու որոշումներ ընդունելու համար:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ