ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Դեմոկրատները մերժել են Թրամփի փոխզիջումները

Դեմոկրատները մերժել են Թրամփի փոխզիջումները
20.01.2019 | 22:22

ԱՄՆ նախագահը փոխզիջումային տարբերակ է առաջարկել դեմոկրատներին՝ կառավարության մասնակի սառեցումը հաղթահարելու համար, որը շարունակվում է արդեն չորս շաբաթ և ամենաերկարն է ԱՄՆ պատմության մեջ: Երեկ Սպիտակ տնից ժողովրդին հասցեագրված ուղերձում Դոնալդ Թրամփը պնդել է` պատրաստ է մեղմել դիրքորոշումը ապօրինի ներգաղթյալների որոշակի խմբի, մասնավորապես՝ մանուկ հասակում Ամերիկա եկած 800000 մարդկանց հարցում: Գործող օրենսդրությամբ նրանք չեն կարող քաղաքացիություն ստանալ, սակայն կարող են ԱՄՆ-ումօրինական աշխատել: Թրամփը, որ սպառնում էր զրկել նրանց այդ իրավունքից, երեկ հայտարարել է, թե պատրաստ է ևս 3 տարով երկարաձգել օրենքի ժամկետը: Հաջորդ փոխզիջումը ԱՄՆ-ում ապաստան ստացած 300000 փախստականներին է վերաբերում, որ հայրենիք վերադառնալու դեպքում կարող են ենթարկվել ճնշումների կամ բռնության: Թրամփը խոստացավ նրանց ևս 3 տարով իրավական պաշտպանության տակ առնել: Ամենավիճահարույց` Մեսքիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում նախագահն անզիջում էր և կրկին պահանջեց բյուջեից 5,7 միլիարդ դոլար հատկացնել: Դեմոկրատներն անընդունելի են համարել Թրամփի առաջարկները, կառավարության մասնակի սառեցումը կշարունակվի: Ֆինանսական այս տարաձայնությունների պատճառով 800 հազար ամերիկացիներ դեկտեմբերի 22-ից աշխատավարձ չեն ստացել:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ