Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը շնորհակալություն է հայտնել «շաթդաունի» պատճառով առանց վարձատրության աշխատող մարդկանց

Թրամփը շնորհակալություն է հայտնել «շաթդաունի» պատճառով առանց վարձատրության աշխատող մարդկանց
21.01.2019 | 14:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերում դաշնային աշխատողներին շնորհակալություն է հայտնել. «Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր առանց վարձատրվելու ջանասիրաբար աշխատում են հանուն երկրի՝ շնորհակալ եմ, դուք մեծ հայրենասերներ եք»:

Նա ընդգծել է, որ ամերիկացիները պետք է համախմբված աշխատեն, որ տասնամյակներ տևած բռնությունիից հետո վերջ տան երկրի հարավային սահմանին տիրող մարդասիրական, հանցավորության ու թմրանյութերի ճգնաժամին: «Մեր հաղթանակը մեծ է լինելու»,-հավելել է Թրամփը: Ըստ Daily Mail-ի տվյալների՝ մոտ 800 000 դաշնային աշխատող ստիպված է կամ առանց գումար աշխատել, կամ էլ չվճարվող արձակուրդ գնալ: Սա ԱՄՆ պատմության ամենաերկար «շաթդաունն» է, որը շարունակվում է արդեն 31 օր:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ