Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան պատրաստ է զբաղվել Մանբիջի անվտանգությամբ

Թուրքիան պատրաստ է զբաղվել Մանբիջի անվտանգությամբ
21.01.2019 | 14:06

Թուրքիան պատրաստ է զբաղվել սիրիական Մանբիջ նահանգի անվտանգությամբ` Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած պայթյունի հետևանքով Մանբիջում ԱՄՆ չորս քաղաքացի էր զոհվել: Էրդողանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու քրդերի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում ահաբեկչությունը սադրիչ քայլ էր, որի նպատակն էր ստիպել նախագահ Թրամփին մտափոխվել զորքը Սիրիայից դուրս բերելու հարցում:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ