Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հնարավոր կլինի՞

Հնարավոր կլինի՞
22.01.2019 | 01:42

Ինչո՞վ կավարտվի հեղափոխական ասքը Հայաստանի մասին: Կկարողանա՞նք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ «գունավոր», Փաշինյան Նիկոլի բնորոշմամբ` «թավշյա, ոչ բռնի» հեղափոխության «ճիրաններից»:


Ասենք` այո, որպեսզի «ի սկզբանե» բառը-բանը կյանք դառնա, աշխատի: Չնայած որևէ հեղափոխության պատմություն այդ լավատեսության համար դույզն-ինչ առիթ չի տալիս։ Տես` Մերձավոր Արևելք, Սիրիա, ՈՒկրաինա, Վրաստան… Հիշեցնենք` այսօր «խաղաղ» Վրաստանը կորցրեց Օսիան ու Աբխազիան, ՈՒկրաինան` Ղրիմը:
Միտինգային բուռն «տեսարաններից» հետո հիմա բոլորն զբաղված են խորհրդարանական «կրկեսով». հասարակության համար նոր «խաղալիք» է գտնվել-գնվել, որպես «Օվերտոնի» նոր պատուհան: ՈՒ թե շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա մոդերացիայով զբաղվողները խոր անհանգստություն են ապրում պառլամենտի այսօրվա զավեշտալի իրավիճակից, 88 միակուսակցականացված պատգամավորների` «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» բզզոցից, խորապես սխալվում են:


ա) Պառլամենտը այս պահին փոխարինում է «տեսարաններին»: ՈՒր ավելի հետաքրքիր է, քան Հանրապետության հրապարակում` «դըմփ-դեմփ-հու»-ի օրերին, որովհետև, բացի «տեսարաններից», ապահովելու է նաև մենթալ այն ճեղքվածքը, որի համար ծերուկ Սորոսը «շրջեց» Հայաստանը` սկսած մարիխաունայի, ըստ ամենայնի, սպասվող օրենսդրական օրինականացումից մինչև միասեռականների իրավունքների «լրջագույն» պաշտպանություն, մարդասպանների` դատարաններից ազատում… և իհարկե` Ղարաբաղ:
Նկատում եք` արդեն իսկ «կապուտմազիկ» Ասյան, «այլք»` հասարակությանը նախապատրաստում են... խաղաղությանը: Ինչի մասին «պահանջվում» էր Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից «երկունք կրած» փաստաթղթում:
Չմոռանանք հանկարծ, որ տիկին Աննա Հակոբյանը ևս անխոնջ լծված է այդ գործին:


բ) ՈՒ քանի որ «հաց» չի լինելու և չի լինելու երկարատև, ու Աստված մի արասցե, հարցերը Ղրիմ-Օսիա-Աբխազիա սցենարով` բլիցկրիգային ռեժիմով լուծվելու նախնական սցենար լինեն հեղափոխության «դրսի» հայրերի «ուղեղային կենտրոններում», ապա «հացի» դեֆիցիտը նոր «կրկեսներով» կամ խորհրդարանում լրջագույն «էքշընների» բեմադրմամբ պետք է ծածկվի` «օվերտոնների» նոր պատուհանների բացմամբ:
ՈՒ թե այդ դեպքում ինչով կզբաղվեն Կոզեռնի գերեզմանոց-խորհրդարանում միմյանց քրեական անցյալով «հաթաթա» տվող պատգամավորները, կարելի է հասկանալ ուկրաինական ռադայում տեղի ունեցող պերմանենտ «ՎՏՐՊՏոՏռ»-ներից: Իսկ Հայաստանը փոքրիկ երկիր է, և նման մեկ «էքշընը» տևական ժամանակ կապահովի «հաց» չլինելու նուրբ հանգամանքը:


գ) Այնպես որ` պետք է միանշանակ ընդունել, որ «փոքրիկ ածու» Հայաստանը «кольцо»-ի մեջ է թե՛ ներքին, թե՛ արտքաղաքական զարգացումների առումով: Եվ հեղափոխություն իրականացրածների ցնցող ինքնավստահությունը, ինքնահիացքը, ինքնահպարտության ահավոր դոզան, ժողովրդի ու բոլորի վրա թքած ունենալու ինքնամոռացումը ոչ այնքան նրանց փորձի պակասի, ունեցած դիրքի, ստացած պաշտոնի, անգամ ոչ դրսում անցկացված նրանց լուրջ թրենինգների, մտային «չիպավորումների» արդյունք է, որքան ենթագիտակցական զգացում, որը խցկել են նույն հեղափոխական «հզոր» հայրերը` աշխարհը շարժող, «իրավիճակ փոխող»` առ այն, որ իրենց ոչ մի վտանգ չի կարող սպառնալ, խաղը մինչև վերջ տանուլ է տրված բոլոր ոլորտներում` մնացածների համար:


ՈՒ թե անգամ «նորեկները» կորցնեն իշխանությունը` նույն փողոցային կամ պառլամենտական հեղաշրջմամբ. դա նույն սցենարի մեկ այլ բաղկացուցիչն է լինելու: Որովհետև հազար անգամ ասել ենք` միշտ էլ բուն հեղափոխականներին գալիս է փոխարինելու երկրորդ էշելոն իր պահեստայինների նստարանին հավատարմորեն ու կարծես թե անհամբեր սպասող` հեղափոխության իդեաներին նորովի, հզոր իմունիտետ ու անշրջելիության հաղորդիչ-մոդերատորներով:
Բայց և չենք հոգնելու և արդեն միլիոներորդ անգամ ասելու ենք` Աստված է պայքարելու աշխարհի ու Հայաստան «նետած» այդ էսկադրոնների դեմ` իր «մեթոդներով»:
Մնում է երբեք չմոռանալ այդ մասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¢â‚¬Å¡ â‚ /1349339141">«Իրատես» թերթի արխիվից
Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո