Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սեռերի մրցամարտում» Լիսիցկենեն առաջինն է

«Սեռերի մրցամարտում» Լիսիցկենեն առաջինն է
22.01.2019 | 05:18

Աշխարհի բազմակի չեմպիոն Մարիա Լիսիցկենեն դարձել է բարձրացատկից տղամարդկանց ու կանանց «Սեռերի մրցամարտ» մրցաշարի բացարձակ հաղթող: Տուրնիրին մասնակցել է 12 բարձրացատկորդ՝ 6 տղամարդ, վեց կին: Կանանցից ոսկու համար պայքարել են Աննա Չիչերովան ու Մարիան: Վերջինս կարողացել է ցույց տալ ձմեռային մրցաշրջանի լավագույն արդյունքն աշխարհում՝ 205 սմ ու դառնալ հաղթող: Աննան հաղթահարել է 201 սմ-ի արգելքը՝ դրանով իսկ կրկնելով մրցաշրջանի իր լավագույն արդյունքը, որը ներկայումս երկրորդն է նաև ձմեռային մրցաշրջանի հաշվարկով: Տղամարդկանց մրցումներում 226 սմ արդյունքով հաղթել է Եվրոպայի 2018 թ. բրոնզե մեդալակիր Իլյա Իվանյուկը: Օլիմպիական չեմպիոն Իվան ՈՒխովի հաղթահարած բարձրությունն է 223 սանտիմետրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ