«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շարմազանով. Ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում

Շարմազանով. Ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում
23.01.2019 | 13:26

Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին ադրբեջանական պատվիրակները քննադատել են ԵԽԽՎ-ին ՀՀ նախկին իշխանություններին ժամանակին դրական գնահատականի արժանացնելու համար` ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բաքվի պատվիրակները Հայաստանի նախկին իշխանությանը որակել են «քրեական և հակաժողովրդավարական»:


Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ասեմ, որ մեր և ադրբեջանցիների միջև երբևիցե փոխադարձ «կոմպլիմենտներ» չեն հղվել: Նորմալ մտածողություն և վերլուծելու կարողություն ունեցող մարդիկ հասկանում են, թե ինչ կարող է նշանակել, երբ Երևանը Ադրբեջանի «պատմական տարածք» հայտարարող Ալիևը, որ ընդամենը 2016թ. ապրիլին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, հանկարծ, մի քանի ժամում ՀՀ վարչապետի համար դարձավ «կիրթ»: Բայց սա ուրիշ թեմա է: Այժմ ըստ էության: ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարարություններին անդրադարձել են մեր պատվիրակները: Արձագանքելը, իհարկե, տեղին է և բնականաբար ողջունելի: Միայն թե, երբ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հպարտ կեցվածքով ու խրոխտ Հայաստանի նախկին իշխանությանը անվանում էր «ավտորիտար ռեժիմ», ինչո՞ւ էիք լռում: Ինչո՞ւ չէիք Փաշինյանին գլխի գցում, որ հպարտությունը՝ հպարտություն, անփորձությունն էլ՝ անփորձություն, բայց միջազգային բարձր ամբիոններից ելույթ ունենալուց ամեն բառ և ստորակետ կարևոր է, որ այդ ամբիոնը Հանրապետության հրապարակը չի, դիմացն էլ՝ միամիտ և անկեղծ, դյուրահավատ ժողովուրդը: Թե՞ դուք էլ էիք կարծում, որ հեղափոխության գործը ամեն գնով առաջ տանել է պետք, անգամ պետությանը հարվածելով: Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ավտորիտար երկրներում փաշինյանները ԱԺ-ում չեն հայտնվում, առավել ևս վարչապետ չեն դառնում: Այն ժամանակ, երբ ասում էինք՝ տղերք, մի արեք էդպես, երկիրն եք վարկաբեկում, ասում էին՝ «բոբո» ՀՀԿ-ականները, «չուզող» Ազգային ժողովը խանգարում է մեր թռիչքին:


Հ.Գ. Շատ ափսոս, որ սրած բիզը միշտ էլ իր տեղը գտնում է»:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ