Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինն ու Էրդողանը շփման կետեր են որոնում Սիրիայում

Պուտինն ու Էրդողանը շփման կետեր են որոնում Սիրիայում
24.01.2019 | 16:03

Հաշտությունից հետո, որ հետևեց երկարատև սառցե դարաշրջանին, երբ խփվեց ռուսական կործանիչը, Մոսկվան ու Անկարան արդեն 2 տարի պաշտոնապես գործընկերներ են Սիրիայում: Դա բարդ ալյանս է` գրում է ավստրիական Der Standard-ում Անդրե Բալենը: Երկու պետությունների քաղաքական նպատակները քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում խիստ տարբեր են: Էրդողանի ու Պուտինի հայտարարած պայքարը ահաբեկչության դեմ կարելի է համարել միայն կապող օղակ` Ռուսաստանն ու Թուրքիան ահաբեկիչ են համարում տարբեր խմբավորումների: Երկու նախագահների հանդիպումը Մոսկվայում Սիրիայում ազդեցության գոիտիները բաժանելու համար էր: Երկու նախագահներն էլ ԱՄՆ-ի հեռանալը Սիրիայից որակեցին դրական քայլ: Հաշվարկը պարզ է: Թուրքիան ցանկանում է իր ներկայությունն ամրապնդել հյուսիսային Սիրիայում: Ռուսաստանը հասկանում է Թուրքիայի տագնապը անվտանգության հարցում, սակայն համերաշխությունը նեղ սահմաններ ունի: Կրեմլը, որ օգտագործում էր քրդերին իբրև գործընկեր ու ռազմական ուժ ԻՊ-ի դեմ պայքարում, մինչև հիմա բացասաբար է վերաբերվել Թուրքիայի հարձակողական գործողություններին տարածաշրջանում: Մոսկվայի հանդիպմանը ակնարկ չեղավ, որ իրավիճակ է փոխվել: Ասուլիսում Պուտինը թույլ չտվեց իրենից ոչ մի խոստում կորզել: Սիրիայում Թուրքիայի ազդեցության տարածքի ընդլայնումը Ռուսաստանի շահերից չի բխում` նրանց դաշնակից Բաշար Ասադը այս պահին ամուր նստած է իր թամբին:.
Անդրե Բալեն. Der Standard


Հ.Գ. Հանդիպումից հետո մամլո ասուլիսում Էրդողանը հայտարարեց. ՙԳերկարևոր նշանակությու ունի թույլ չտալ իշխանության վակուում Սիրիայում ԱՄՆ-ի հեռանալուց հետո՚: Փաստացի` նա Ասադի իշխանությունը չի ճանաչում այդ տարածքներում և համարում է, որ ինքը պետք է իշխանության վակուումը լցնի: Թուրքիային հաջողվել է Մոսկվայի համաձայնությունը ստանալ քրդերի տեղաշարժը սահմանափակող երկու բուֆերային գոտիների ստեղծման հարցում` 2016-ին` Ջերաբլուզից Ազազ, 2018-ին` Աֆրինում: Երրորդ բուֆերային գոտին Եփրատից արևելք պետք է Անկարային` թույլ չտալու քրդական Դեմոկրատական միության և նրա ղեկավարությամբ գործող ռազմական թևի ուժեղացումը: Էրդողանը պնդում է, որ Թրամփն աջակցում է թուրք-սիրիական սահմանին 30 կիլոմետրանոց բուֆերային գոտու ստեղծմանը: Իրավիճակը բարդացնում են կոնֆլիկտում ներգրավված զինված խմբերը: Ազատ բանակն ու քրդերը փոխըմբռնում չունեն, նրանք կռվում են Ասադի դեմ, իսկ արմատականները` իրար դեմ` փորձելով խալիֆաթ ստեղծել:


Մոսկվան բոլորովին չի ցանկանում զիջել իր դիրքերը: Առավելևս որ Էրդողանի հայտարարություններում հաճախ հայտնվող օսմանյան վեհության հիշողությունները ստիպում են Անկարայի քաղաքականության այլ հայացքով նայել: Բուֆերային գոտիներում արդեն բացվել են թուրքական դպրոցներ, հիվանդանոցներ ու նույնիսկ համալսարաններ, թուրք պաշտոնյաներն են ղեկավարում: Փորձագետների գնահատականով` իրավիճակը հիշեցնում է 1974-ին Թուրքիայի ներխուժումից հետո հյուսիսային Կիպրոսում կատարվողը, որից հետո կղզին փաստացի երկու մասի բաժանվեց: Սիրիայում դա կարող է չհաջողվել` Ռուսաստանը պնդում է, որ սիրիական տարածքը պետք է լինի Դամասկոսի վերահսկողության տակ: Իսկ ԱՄՆ-ի հեռանալը Սիրիայից կարող է քրդերին մղել Ասադի հետ համաձայնագիր կնքելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ