«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել
24.01.2019 | 22:19

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ:

«Երդվում եմ, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, ինձ վրա վերցնել երկրի գործադիր իշխանության բոլոր լիազորությունները՝ վերջ տալ բռնազավթմանը և դավաճանական իշխանությանն ու անցկացնելու արդար ընտրություններ», - երեկ Կարակասում բազմահազարանոց հանրահավաքում հայտարարել է Խուան Գուայդոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ճանաչում է Գուայդոյի իշխանությունը: «Վենեսուելայի ժողովուրդը խիզախորեն պայքարեց Մադուրոյի և նրա վարչակազմի դեմ՝ պահանջելով ազատություն և օրինականություն», - ասել է Թրամփը: Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել է դիվանագիտական ու քաղաքական կապերը ԱՄՆ-ի «իմպերիալիստական» իշխանությունների հետ: Նա ասել է, թե դիվանագիտական նոտա է ստորագրել, որով ամերիկացի դիվանագետներին Վենեսուելայից հեռանալու 72 ժամ է տրվում:
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին պաշտպանում են Կանադան, Բրազիլիան, Պերուն, Արգենտինան, Կոլումբիան, Ուկրաինան, Վրաստանը: ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան գրառմամբ հույս է հայտնել, որ ողջ Եվրոպան միասնաբար կաջակցի Վենեսուելայի ժողովրդավարական ուժերին: «Ի տարբերություն Մադուրոյի՝ խորհրդարանը, ներառյալ Խուան Գուայդոն, Վենեսուելայի քաղաքացիների ժողովրդավարական մանդատն ունեն», - Թվիթերում գրել է Տուսկը:


Նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը պաշտպանում են Ռուսաստանը, Թուրքիան, Մեքսիկան: Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի Վենեսուելայի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: Մոսկվան նաև դատապարտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Վենեսուելայի հարցում:
Սոցիալիստ Մադուրոն նավթով հարուստ երկիրը ղեկավարում է 2013 թվականից, նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնել է այս ամսվա սկզբին: Սակայն նրա իշխանության դեմ բազմահազարանոց ցույցերը նորից բռնկվել են: Հարյուր հազարավոր մարդկանց ցույցերը շարունակվում են: Չորեքշաբթի օրը ոստիկանների հետ բախումներում առնվազն 4 ցուցարար է սպանվել:


Խուան Գուայդոն զինվորականներին կոչ է արել անցնել իրենց կողմը: Պաշտպանության նախարար Վլադիմիր Լոպեսը Թվիթերում գրել է, թե երկրի զինված ուժերը չեն ճանաչի Խուան Գուայդոյին կամ որևէ մեկ այլ ինքնահռչակ անձի նախագահ:

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ