Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մրցակցին սպասելով

Մրցակցին սպասելով
25.01.2019 | 12:59

Անգլիայի լիգայի պատասխան խաղում էլ է հաղթանակ տոնել «Մանչեստր Սիթին» ու դուրս եկել եզրափակիչ: Ասենք, որ այս հանդիպման ելքի առումով կասկած չկար, քանի որ մրցում էին երկու տարբեր քաշային կարգեր ունեցողներ. կիսաեզրափակիչ դուրս եկած «Բերտոնը», բնականաբար, չէր կարող անգլիական գրանդի համար լինել լուրջ մրցակից, ինչը հավաստվել էր կողմերի դեռևս առաջին հանդիպումով, որտեղ «քաղաքաբնակները» հյուրերին հաղթել էին ոչ ֆուտբոլային 9:0 հաշվով: Այնպես որ, պատասխան խաղում արձանագրված «Մանչեստր Սիթիի» նվազագույն հաշվով հաղթանակի մեջ առանձնապես տարօրինակ ոչինչ չպիտի տեսնել, քանզի դրանում Խոսեպ Գվարդիոլայի սաները լուծելիք լուրջ խնդիր չունեին:
Անհամեմատ սուր մրցակցություն էր սպասվում կիսաեզրափակիչ երկրորդ խաղում, որտեղ երեկ ուշ երեկոյան ուժեղագույնի կոչումը վիճարկում էին լոնդոնյան «Տոտենհեմ»-«Չելսի» գերակումբները: Հիշեցնենք, որ առաջինում առավել հաջողակ էին եղել «Տոտենհեմի» ներկայացուցիչները: Բոլոր դեպքերում, առաջին հանդիպման նվազագույն հաշիվը միանգամայն հաղթահարելի բան էր, մնում էր, որ հաջողությունը ուղեկցեր «ազնվականներին», եթե այդ նրանք են իրապես արժանի լինելու եզրափակչում: Համենայն դեպս փաստենք, որ այս թիմերից որն էլ նվաճի եզրափակչում հանդես գալու իրավունք, ֆուտբոլասերը կարող է ակնկալել գերազանց որակի ֆուտբոլ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ