«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հիշատակման աղոթք. նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին» տեսաֆիլմի պրեմիերան

«Հիշատակման աղոթք. նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին» տեսաֆիլմի պրեմիերան
25.01.2019 | 14:16

Հունվարի 29, 30, 31 -ին, երեք երեկո, ժամը 18.00 -19.00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերովառաջին անգամ կցուցադրվեն բեմադրող-ռեժիսոր Գայանե Առաքելյանի հեղինակային ֆիլմի.«Ալեքսանդր Գրիգորյան և Հայաստան», «Ալեքսանդր Գրիգորյան և Արտերկիր», «Մեր ԱլեքսանդրԳրիգորյանը» եռապատման մասերը:

«Հիշատակման աղոթք»` նվիրում ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, որպեսհիշատակի տուրք` 2017 թվականինիր մահկանացուն կնքած, ՀՀժողովրդական արտիստ, ՌԴարվեստի վաստակավոր գործիչ,Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու միջազգային մրցանակների դափնեկիր, կես դարից ավելիԵրևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվանպետական ռուսականդրամատիկական թատրոնիգեղարվեստական ղեկավար,Ալեքսանդր Գրիգորյանին:

Ֆիլմի մտահղացման, սցենարիհեղինակն է բեմադրող ռեժիսոր,պրոդյուսեր Գայանե Առաքելյանը, որի տարիների ընթացքում նկարահանած թատրոնի խաղացանկային բեմադրությունների և հոբելյանական երեկոների հիշարժան հատվածներ, բազում՝ առաջներում և ներկայումս, արվածհարցազրույցներ, նաև բազմաթիվԶԼՄ -ների տեսանյութեր տեղ են գտելայս ֆիլմում, որը ժողովուրդների միջևմշակութային կապերի պահպանմանիրական հավաստագիր է:

Բազմափորձ արվեստագետռեժիսորի հետ աշխատել ենբեմադրող օպերատոր ԴավիթՍիմոնյանը, հնչունային ռեժիսորԴավիթ Դավթյանը, օպերատոր-մոնտաժող Մխիթար Սերոբյանը:

Ֆիլմը Ա. Գրիգորյան՝ տաղանդավորհայ ռեժիսոր-մանկավարժի ստեղծագործական գործունեության,ինքնատիպ աշխարհայացքի և վառ անհատականության, ձեռագրիբացահայտում է: Այն Երևանիթատերական լավագույն օջախներից մեկի և տասնամյակներիմշակութային պանծալի մթնոլորտիարժևորումն է, յուրատիպ թատերական արվեստի վավերագիր-վերհուշ:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ