Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վենեսուելայում ԱՄՆ-ի աղետալի ռազմական ներխուժման իրական վտանգ կա

Վենեսուելայում ԱՄՆ-ի աղետալի ռազմական ներխուժման իրական վտանգ կա
26.01.2019 | 00:49

The Guardian-ը հրապարակել է Օլբանիի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Հեթլենդի անդրադարձն այս օրերին միջազգային քաղաքական օրակարգի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ Վենեսուելայում իշխանափոխության փորձին: Հեղինակը նախազգուշացրել է, որ ԱՄՆ աղետալի ռազմական ներխուժման ռիսկը միանգամայն իրական է:

«Պատերազմն այս երկրին նոր տառապանք կբերի ու ի չիք կդարձնի վենեսուելացիների՝ փոփոխությունների հասնելու չնչին հավանականությունւը»,-գրում է Հեթլենդը: Նա նշում է, որ ընդդիմության 35-ամյա առաջնորդ Խուան Գուաիդոն, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակելով, Վենեսուելային կանգնեցրել է աղետի շեմին: «Ինքնակոչ առաջնորդի գործողությունները, որոնք ակնհայտորեն համակարգված են, եթե ոչ ղեկավարված, ԱՄՆ-ի կողմից բուռն իրադարձությունների շղթայի սկիզբ են դրել»,-գրում է պրոֆեսորը՝ նկատելով, որ Գուաիդոյի՝ ինքն իրեն նախագահ հռչակելուց րոպեներ անց ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն օրինական են ճանաչել նրա կարգավիճակը:


Մինչդեռ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհ է անվանել: Նա ԱՄՆ-ի հետ խզել է դիվանագիտական կապերը, իսկ Վաշինգտոնն էլ Վենեսուելայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը: Մադուրոն հայտարարել է, որ Գուաիդոն ԱՄՆ-ի «խամաճիկն» է, ու անում է այն, ինչ նրանք են ասում: Թե ինչ կպատահի հետո, ոչ ոք չի կարող ասել, սակայն ԱՄՆ-ի ներխուժումը, կարծես թե, իրականում շատ հավանական է: Հեթլենդի կարծիքով՝ գործողությունների նման սցենարը պետք է մերժվի և ոչ թե այն պատճառով, որ Մադուրոն աջակցության և համակրանքի է արժանի, այլ նրա համար, որ Վաշինգտոնի ռազմական միջամտությունն անպատմելի տառապանք, վնաս կբերի Վենեսուելային, ամբողջ տարածաշրջանին, ի չիք կդարձնի վենեսուելացիների՝ փոփոխության հասնելու հույսը:


Հեղինակն ընդգծում է, որ թեև Մադուրոյի պաշոնավարումից ի վեր երկրի տնտեսական վիճակը շատ է վատացել, սակայն դա միայն իշխանության մեղքը չէ:
«Այս հարցում մեղքի իրենց բաժինն ունեն և ԱՄՆ-ն, և ընդդիմությունը: ԱՄՆ-ն քաջ գիտակցել է, որ իր սահմանած խիստ պատժամիջոցներն ավելի են վատացնելու երկրի տնտեսական, մարդասիրական վիճակը, և վենեսուելացիներն ընդդեմ Մադուրոյի են դուրս գալու: Այս անմարդկային քաղաքականության նպատակը պարզ է»,-գրում է պրոֆեսորը: Վենեսուելայի ընդդիմության մեղավորության մասով նա գրում է, որ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած, ահռելի նյութական վնաս պատճառած բողոքի ակցիաները կազմակերպվել են ԱՄՆ-ի դրդմամբ: Հեթլենդի պնդմամբ՝ ցույցերի ընթացքում սպանվածներից շատերի արյունը հենց ընդդիմության ձեռքերին է: «Բացի այդ, նրանք երկրում այնպիսի իրավիճակ են ստեղծել, հասարակության այնպիսի բևեռացում են արել, որ կառավարություն-ընդդիմություն բանակցություններն անհնարին են դարձել: Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար Վենեսուելային հարկավոր է լայնախոհ ու խաղաղասեր ընդդիմություն, սակայն Գուաիդոյի ու ԱՄՆ-ի անխոհեմ արկածախնդրությունն այդ սցենարը քիչ հավանական է դարձնում: Աղետի ու քաղաքացիական պատերազմի վտանգը մեծանում է»,-եզրակացնում է հեղինակը:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ