ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Բանակի օրն ու գրողները

Բանակի օրն ու գրողները
26.01.2019 | 15:25

Հայաստանի գրողների միությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մրցանակներ է հանձնել մի խումբ գրողների: Ազգային Բանակի տոնին նվիրված այս մրցանակաբաշխությունն անցկացվում է հինգերորդ անգամ:


Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը շնորհվել է Գրիգոր Ջանիկյանին՝ «Սպարտակ՝ վիպասք 80-ամյա արծիվ-մահապարտի մասին» գրքի համար: Երկրորդ մրցանակին արժանացել է Հովիկ Գրիգորյանը «Արարատի կանչող լույսը» գրքի համար և Սաթենիկ Ղազարյանը մամուլում տպագրած պատմվածքների համար, երրորդ մրցանակը տրվել է Երվանդ Վարդանյանին՝ «Անհետացող դաշտերի քարտեզը» պատմվածքի համար և Սալբի Թաշճեանին «Վերջին այցելութիւն...» պատմվածքի համար:
Պոեզիա անվանակարգի առաջին մրցանակը ստացել են Նոնա Պողոսյանը և Կորյուն Առաքելյանը բանաստեղծական շարքի համար: Երկրորդ մրցանակը ստացել են Գոհար Գալստյանը և Սուրեն Դավթյանը բանաստեղծական շարքի համար: Երրորդ տեղի մրցանակը տրվել է Սամուել Վեմին՝ «Ձմեռը երկնքում չի մնա» գրքի համար:


Ռուզան Ասատրյանն արժանացել է Հրապարակագրություն, գրաքննադատություն անվանակարգում մրցանակի՝ «Վավերագիր» գրքի համար: Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը տրվել է Ժաննա Հակոբյանին՝ «Հայի գենը» գրքի համար և Ֆելիքս Բախչինյանին՝ «Հոգին ավելին է, քան արտացոլանքը» հրապարակման համար:
Հատուկ մրցանակները շնորհվել են Արտեմ Հարությունյանին և Վարդան Հակոբյանին, ԵԿՄ մրցանակը՝ Էդուարդ Խաչիկյանին:
Տրվել են նաև խրախուսական մրցանակներ, պատվոգրեր:


Մրցանակաբաշխությանը մասնակցած մի խումբ հեղիակների տրվեցին խրախուսական մրցանակներ, մասնակցության համար մի քանի գրողի հանձնվեցին պատվոգրեր:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ