Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վենեսուելան պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ

Վենեսուելան պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ
27.01.2019 | 13:00

Վենեսուելան նախկինի պես պատրաստ է երկխոսել ԱՄՆ-ի հետ`հայտարարել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան: «Մենք մտադիր ենք կարգավորել հարաբերություններն ու բանակցությունները նախագահ Թրամփի կառավարության հետ: Այս առաջարկը դեռ ուժի մեջ է», - հայտարարել է Արեասան Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:


Նախօրեին Կարակասում մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության գնալ Գուաիդոյի հետ, սակայն նա հրաժարվել է բանակցել:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ