Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մակրոն. Քայլում եմ սառույցի վրայով

Մակրոն. Քայլում եմ սառույցի վրայով
29.01.2019 | 07:17

Էմանուել Մակրոնը շտապում է հանգստացնել դեղին ժիլետների շարժման մասնակիցներին Կահիրեից, ուր մեկնել է պաշտոնական այցով, գրում է Le Figaro-ն: Դեղին ժիլետների կողմնակիցները հոռետեսորեն են վերաբերվում «համազգային երկխոսությանը», որին Ֆրանսիայի նախագահի մտահղացմամբ, մինչև մարտի 15-ը կարող են մասնակցել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները, որ իրար հետ քննարկեն իրենց հուզող խնդիրները:

«Ես ամենայն լրջությամբ եմ վերաբերվում կատարվողին: Ես չգիտեմ` ինչին կհանգեցնի համազգային երկխոսությունը, բայց գիտեմ, որ խոր եզարակացություններ կանեմ: Ես այդպես եմ տեսնում երկրի տրանսֆորմացիայի նոր փուլը»` հունվարի 27-ին ասել է Մակրոնը լրագրողներին: Դեբատներ, իսկ հետո՞: Այն պահից, ինչ սկսվել են համազգային քննարկումները, որոնց ակտիվ մասնակցում է նախագահը, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիները հավանություն են տալիս մեծ դեբատների գաղափարին, հոռետեսորեն են վերաբերվում, որ կոնկրետ արդյունքներ կլինեն: Այս շաբաթ, դեղին ժիլետների 11-րդ ակցիայի մասնակիցները ասում էին, որ կառավարությունն ուզում է իրենց հիմարացնել: Մակրոնն առանց թաքցնելու ասաց, որ քայլում է բարակ սառույցի վրայով` մեկնաբանելով երկրի սոցիալական վիճակը: Կիրակի ակցիա անցկացրին կարմիր փողկապավորները` նրանք հակադրվում են դեղին բաճկոնավորներին ու պաշտպանում են նախագահ Մակրոնին: Ժամանակին կոմկուսը կիրառում էր աջակցություն առանց մասնակցության պրակտիկան:

Նույնը արեց Ֆրանսիայի կառավարությունը հունվարի 27-ի ազատության քայլերթի ժամանակ: Իհարկե ազատության տասհազարանոց քայլերթին միացել էին մի քանի պատգամավորներ ու սենատորներ իշխող կուսակցությունից, բայց իշխանությունը փորձեց այդ իրադարձությունը հնարավորինս քիչ մեկնաբանել, որ որևէ մեկը չմտածեր, թե կառավարությունը «երկու Ֆրանսիաներից մեկին է ընտրում» և ոչ ոք չմոռանար համազգային երկխոսության մասին: Բողոքի ակցիաների պատճառով Մակրոնը նույնիսկ ուզում էր հետաձել Եգիպտոս այցը, բայց շաբաթօրա ակցիայի մասնակիցների փոքր թիվը (69 000` ամբողջ Ֆրանսիայում` անցյալ շաբաթվա 80000-ի դիմաց), նախագահին թույլ տվեց բացակայել երկրից: Կառավարությունում գտնում են, որ ճնշումը նվազել է, բայց պետք է զգոն լինել: Le Monde-ի մեկ այլ զրուցակից նախագահի շրջապատից գտնում է, որ իշխանության համար այսօր կարևորը համազգային դեբատներ են` «Մենք պետք է այնպես անենք, որ մեծ բանավեճը հաջող անցնի ու չտրվենք այն նախաձեռնություններին, որոնց կարող են տպավորություն ստեղծել, որ մենք աջակցում ենք ճամբարներից մեկին մյուսի դեմ»:

Մեծ դեբատների գլխավոր արդյունքը կլինեն Մակրոնի եզրակացությունները: Պետք են իրական փոփոխություններ, օրինակ` վարչապետի: Մեծ դեբատները նախագահ Էմանուել Մակրոնի նախագիծն է, որի նպատակը բողոքական ակտիվության նվազումն է: Նախագծի գաղափարը ամբողջ Ֆրանսիայում հազարավոր ժողովների անցկացումն է, որի ժամանակ կքննարկվեն բոլոր խնդիրները AFP-ը գրում է, որ մեծ դեբատների սկիզբը, որոնց մասնակցել է Մակրոնը, նրան թույլ է տվել բարձրացնել վարկանիշը: Մինչև մարտի 15-ը Էմանուել Մակրոնը ծրագրում է հանդիպել Ֆրանսիայի բոլոր 18 շրջանների ժողովրդի ընտրյալների հետ: Առաջին հանդիպումը Մակրոնն ունեցել է Նորմանդիայում, Գրան Բորտերուլդ կոմունայում հունվարի 15-ին: Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Մակրոնը հանդիպել է Օքսիտանիայի 600 քաղաքապետերի հետ: Եգիպտոսից վերադառնալուց հետո նրան սպասում են ևս 2 մեծ հանդիպումներ:

RFI


Հ.Գ. Մակրո՞նը, թե՞ Ֆրանսիան է քայլում սառույցի վրայով: Մարտի 16-ին ի՞նչ եզրակացություններ է անելու Ֆրանսիայի նախագահը: Փաստ է, որ մեծ բանավեճի գաղափարով նա գտավ ժամանակավոր ելք ու այդ եզրակացություններից է կախված Մակրոնի պաշտոնավարումը թե առաջին, թե երկրորդ ժամկետով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ