Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պատրաստ ենք «Հայֆիլմը» դարձնելու ազգային բրենդ»

«Պատրաստ ենք «Հայֆիլմը» դարձնելու ազգային բրենդ»
01.02.2019 | 05:01

«Իրատեսի» զրուցակիցը «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆՆ է:

-Մեր վերջին զրույցի ժամանակ պարզեցինք, որ դիմել էիք պետական գույքի կառավարման կոմիտե, ձեզ ընդունել էին ու սպասում էին ամբողջական փաթեթին: Շարունակու՞մ եք ձեր պայքարը, գործողությունները:
-«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործողությունները: Հիմա հաճախ են ասում, որ իրավիճակ է փոխվել: Իրավիճակ է փոխվել այնքանով, որ նախորդ իշխանությունների ժամանակ բացառված էր` պետգույքի կառավարման կոմիտեի պետը բանակցություններ սկսեր նախաձեռնող խմբի հետ: Նարեկ Բաբայանի հետ դա հնարավոր է: Բայց այստեղ մի նրբություն կա, Նարեկ Բաբայանը արվեստի, կինոյի մարդ չէ, այլ զբաղեցնում է պաշտոն, որի ենթակայության տակ գտնվում է կառույցը: Ես շատ լավ հասկանում եմ, որ ռեսկային քայլեր չի ցանկանում անել: Թեև այդ ռիսկային քայլերի շարունակողները, պատասխանատուները կարող ենք լինել մենք: Դրա համար հիմա բանակցությունների սանդղակը փոխել ենք: Դիմելու ենք ավելի վերևում գտնվող պաշտոնյաներին, որ ներքևի օղակները ռիսկային քայլերի պատրաստ լինեն:
-Ավելի կոնկրետ` ու՞մ եք դիմելու:
-Մենք բաց նամակ ենք գրել հանրապետության վարչապետին, հանդիպում ենք խնդրել: Վարչապետի խորհրդականը, որը խոստացել էր հանդիպում կազմակերպել, հիմա Ազգային ժողովի պատգամավոր է: Արդեն այդ իրավասությունը չունի: Այսպես ձգձգվում է: Եթե հաջողվի թեկուզ տասը րոպեով հանդիպել վարչապետին, մենք կարող ենք վստահեցնել, որ մի քանի կտրուկ քայլերով կարելի է լուծել խնդիրն ու շարժվել առաջ:
-Ովքե՞ր են ղեկավարում «Հայֆիլմը»:
-Այնտեղ կան տնօրեն ու փոխտնօրեն (կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը, որը նշանակվել է առանց պետգույքի վարչության պետի իմացության) և պահակախումբ: Մարդիկ, որոնք պետք է զբաղվեն «Հայֆիլմի» կառավարմամբ, պետք է գոնե որոշակի կապ ունենան «Հայֆիլմի» կամ հայ կինոյի հետ: Նշված ղեկավարներն ի՞նչ են արել իրենց պաշտոնավարման ընթացքում:
-Որքան գիտեմ, ինչ-որ տաղավարներ կան, վարձակալության են տալիս:
-Այդ տաղավարները միշտ էլ եղել են, օգտագործվել են: Հարցն այն է, որ ամբողջ տարածքը պետք է ծառայի կինոյին: Օստապբենդերային մտածողությունը, որ ինչ-որ անկյունում Աստծուց թաքուն վայրում ապրում ու աշխատում են, ոչ մեկի չի կարող բավարարել: Եթե նրանց անունները մի քանի անգամ շոշափվել են, էլի մեր շնորհիվ է եղել:
-Ի՞նչ եք առաջարկելու վարչապատին:
-Որ հնարավորություն ընձեռեն մեր ծրագրերն իրականացնելու: Պատրաստ եմ նվազագույն աշխատավարձով ստուդիան ղեկավարելու: Վեց ամիս հետո թող մեր և տնօրինության գործերը դնեն նժարին ու որոշեն` ու՞մ է վստահվելու ստուդիայի հետագա կառավարումը: Մենք մեր աջակիցներով, կամավորներով պատրաստ ենք «Հայֆիլմը» դարձնելու ազգային բրենդ:
-Մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այնքան հարցեր կան։ Կարծում ես, վարչապետը ժամանակ կգտնի՞ «Հայֆիլմով» զբաղվելու:
-Ես կարծում եմ, որ արվեստը նույնքան կարևոր ռազմավարական նշանակություն ունի:
-Մեծ հաշվով` ո՞րն է «Հայֆիլմի» ձեր տեսլականը:
-Վերագործարկել կինոստուդիան, միաժամանակ դարձնել կրթական և զբոսաշրջային կենտրոն:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ