Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հոսեյն Սալամի. Արևմուտքը պետք է հաշտվի Իրանի հրթիռների հզորության հետ

Հոսեյն Սալամի. Արևմուտքը պետք է հաշտվի Իրանի հրթիռների հզորության հետ
04.02.2019 | 07:34

Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատար, Մահմեդական գվարդիայի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իր երկիրը ստիպված կլինի «լրացնել ռազմավարական հարցում ի հայտ եկող բացը և ավելացնել հրթիռների հեռահարությունը, եթե արևմտյան երկրները պնդեն դա սահմանափակելը»:

«Եթե եվրոպացիները կամ որևէ ուրիշ ուժ ցանկանա դավադրաբար զինաթափել մեր երկիրը, մենք ստիպված պատասխան քայլի կդիմենք»,- ասել է բրիգադի գեներալը: Նրա փոխանցմամբ, Արևմուտքը պետք է հաշտվի Իրանի հրթիռների հզորության հետ: «Տեխնիկական կամ այլ խոչընդոտներ չկան, մենք կարող ենք ավելացնել հեռահարությունը», - ասել է բրիգադի գեներալը:

Նրա փոխանցմամբ, Իրանի հրթիռային տեխնոլոգիայի նպատակը միայն երկրի պաշտպանությունն է:
Իրանը փորձարկել է «Հովեիզահ» նոր թևավոր հրթիռ, որի հեռահարությունը 1300 կիլոմետր է: Փորձարկումը տեղի է ունեցել Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի օրերին:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ