Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խիզա՞խ է վարչապետը, թե՞ ոչ

Խիզա՞խ է վարչապետը, թե՞ ոչ
04.02.2019 | 22:12

«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է, նա խոսել է խաղաղության մասին»,- հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Սա է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի բացատրությունը, թե ինչու Գերմանիայի կանցլերը Փաշինյանին խիզախ էր համարել: Խիզախությունը խիզախություն, բայց խիզախելուց առաջ նախ պետք է հասկանել հանուն ինչի է այդ քայլի դիմում մարդը: Խաղաղության մասին հայտարարությունը խիզախություն չէ, դրա քողի տակ թաքնված քայլերին պատրաստ կամ համաձայն լինելն է խիզախություն: Այլապես Մերկելի պես գերտերության ղեկավարը հազիվ թե ընդամենը հայտարարության համար այդպես շռայլորեն գովեր Հայաստանի վարչապետին: Բայց Փաշինյանական թիմը մեղմացնում է կանցլերի խոսքը ու փաստորեն վարչապետին զրկում «խիզախ» լինելու կոչումից:


Զոհրաբ Մնացականյանը ոչ մի հստակ պատասխան չի տվել նաև այս փուլում իրականացվող բանակցային քայլերի ու հնչող հայտարարությունների վերաբերյալ` միայն արձանագրելով, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իր մասով շարունակում է աշխատել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ