Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյանը պարզաբանում է

Զոհրաբ Մնացականյանը պարզաբանում է
04.02.2019 | 22:16

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիայում արած հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունը ունի երեք կողմ: Ըստ Զոհրաբ Մնացականյանի, պետք է ուշադրություն դարձնել ոչ թե բառակապակցություններին, այլ էությանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում Փաշինյանը խոսել էր ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի մասին: Լրագրողների հարցերին, թե որոնք են հակամարտության կողմերը, Մնացականյանն արձագանքեց․ «Դուք, խնդրում եմ, ավելի ուշադրություն դարձրեք էությանը: Որովհետև, եթե բառակապակցություններին եք կպնում…Պարոն Փաշինյանը ասել է այն, ինչ ոչ ասել է․․․ Կա երեք կողմ: Հայաստանը ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու այդ ամենը անել»:


Անցած շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարությունը արձագանքել էր Նիկոլ Փաշինյան՞ի հայտարարությանը, թե իր կառավարությունը չի կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Բաքուն այդ տրամաբանությունը անհասկանալի էր որակել՝ պնդելով, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Զոհրաբ Մնացականյանը, ի պատասխան այս հայտարարության, շեշտեց, որ Հայաստանը շարունակում է իր աշխատանքները: Հարցին, թե երբ է նախատեսվում Իլհամ Ալիև - Նիկոլ Փաշինյան հանդիպումը, Զոհրաբ Մնացականյանը կարճ արձագանեց՝ պաշտոնական հանդիպման համար չշտապենք․ «Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել էս գործընթացը այնպես, որ մենք հույս ունենանք, որ կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերը նշանակություն ունեն, բայց առաջնայինը՝ վստահ լինել, որ հաջորդ քայլը նախապատրաստես այնպես, որպեսզի մենք դինամիկան կարողանանք պահպանել»: Հարցին, թե պահպանվում է կառուցողական մթնոլորտը, ԱԳ նախարարը պատասխանեց․ «Հուսով եմ, որ չեմ սխալվում, որ այո»: ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը խորհրդարան էր եկել ԼՀԿ խմբակցության հրավերով: Մոտ երկու ժամ քննարկվել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված հարցեր:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ