Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մադուրոն Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ ստորագրահավաք է սկսել

Մադուրոն Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ ստորագրահավաք է սկսել
04.02.2019 | 22:32

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 5-ին ստորագրահավաք կսկսի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ: Հայտարարությունը նա արել է փետրվարի 4-ին Արագուա նահանգում զորահանդեսի ժամանակ, որը նվիրված Էր Ուգո Չավեսի գլխավորությամբ մի խումբ զինծառայողների ձեռնարկած հեղաշրջման փորձի 27-րդ տարեդարձին: «Ես կոչ եմ անում Վենեսուելայի ժողովրդին՝ միասին հանդես գալ ԱՄՆ-ի կառավարության կողմից ռազմական ուժի կիրառման սպառնալիքների դեմ: Չորեքշաբթի օրվանից երկրի ամբողջ տարածքում ստորագրություններ կհավաքվեն, որոնք կհանձնվեն Սպիտակ տուն, որպեսզի մերժվեն այդ սպառնալիքները: Ես հորդորում եմ Վենեսուելայի ժողովրդին՝ ստորագրել այդ փաստաթուղթը»,-ասել է Մադուրոն: Նրա ելույթը հեռարձակվել է Twitter-ում: Մադուրոյի խոսքով՝ ստորագրահավաքն անցկացվելու է Սիմոն Բոլիվարի յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր զորանոցում, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր ֆաբրիկայում»: «Մենք ամերիկյան ինտերվենցիա չենք ցանկանում, մենք ցանկանում ենք խաղաղություն, խաղաղություն ու անկախություն, խաղաղություն ու արժանապատվություն, խաղաղություն ու ազգային ինքնիշխանություն, խաղաղություն ու ժողովրդավարություն՝ ազատության հետ միասին»,-հավելել է Մադուրոն:

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ