Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սորոսն անհանգստանում է

Սորոսն անհանգստանում է
05.02.2019 | 01:13

Իշխանափոխությունից հետո օբյեկտիվորեն նոր իրավիճակ է առաջացել: Սակայն ինչպես ասում է Արթյուր Ռեմբոն, ոչ այն պատճառով, որ նորերը մտածում են, այլ որ` նրանց թելադրում են` ինչ մտածել:
Իհարկե, միանգամից կարելի է հասկանալ ծերուկ Սորոսի «շուկայական» անհանգստությունը. նա Հայաստանի համար նոր գին է առաջարկել, շուկան «ընդունել» է, բայց դեռ «շուկան չփակված», պարզվել է` փաթեթավորված ապրանքը շատ արագ է հնանում` բոլոր ոլորտներում գրանցելով լուրջ ֆիասկո:


ա) Արտքաղաքական. Հայաստանը գոնե մինչ այս պահը դեռ ռուսական «խաղերի» ծիրում է. Ռուսաստանին հաջողվում է «ծերուկի» փողերը աշխատեցնել իր օգտին: Դեռևս: Եվ չնայած հայաստանյան մենթալ պլանի փոփոխությանը, Հայաստանը Ռուսաստանի «տակից քաշելու» ահռելի ջանքերին, թավշյա, ոչ բռնիների «ուղեղային կենտրոններից» մեկը` Ռուսաստանին դուր գալու համար, իշխանությունների անունից (Ալեն Սիմոնյանի կողքին տես նաև Լիլիթ Մակունցին) «որոշել» է փոխել Հայաստանի հիմնը, անգամ` դրոշը:
Անցնելով առաջ` արձանագրենք. Հայաստանը փաստացի մերժեց բոլթոնյան առաջարկը` ամերիկյան զենք գնելուն առնչվող, Ռուսաստանից գնեց կործանիչներ` Փաշինյանի` Իրան սպասվելիք այցելության ֆոնին: Չմոռանանք` Իրանը, մինչ այս այցը, երկու անգամ հրավիրել էր Փաշինյանին` այցելելու Իրան, վերջինս հրաժարվել էր:
Չմոռանանք, որ Հայաստանի ուղղորդումը Սորոս պապիկի հետ իրականացնող միստր Բոլթոնի այցից հետո Հայաստանում հնչեց ամենատարակուսելի հայտարարությունը, թե հնարավոր է Իրանի հետ սահմանի փակում, երկրորդմանբ` Իրանը ավտորիտար երկիր է:
Փաստորեն, «իրավիճակ է փոխվել»:


բ) Ոչինչ չի ստացվում ամերիկյան «սև» և «գորշ» այդ երկու կարդինալների` Ղարաբաղյան նախագծումի դեպքում ևս: Փաշինյանը, որը բացարձակապես չի տիրապետում Ղարաբաղյան խնդրին, այնուհանդերձ, վերջին շրջանում անում է հայտարարություններ, որոնք «հետաքրքիր» են, նույն այդ ծերուկների ուղենշումներին դեմ գնալու մասով, ինչին դեռ պետք է ուշադիր հետևել:


դ) Նոր իշխանությունները, «մեղմիվ» ու դանդաղ, կարծես փորձում են խաղից հանել, թույլ են տալիս վարկաբեկել «սորոսականության առաջամարտիկներին» (Սանասարյան Դավիթ, Գրիգորյան Արմեն, Ղազարյան Թագուհի, Հարությունյան Արայիկ…), ավելին, սկսվել է բավականին հետաքրքիր շրջափուլ. հները սկսել են մոտ-մոտ անել նախկին` «սև, թալանչի, հակահեղափոխական» իշխանություններին, ի դեմս «Եվրանեստի» հայաստանյան պատվիրակության նախկին և ներկա ղեկավարներ Արմեն Աշոտյանի և Մխիթար Հայրապետյանի:


Ընդ որում, չենք բացառում, որ նույնը տեղի ունենա նաև մնացյալ` ԵԽԽՎ, ԵՄ տանդեմներում: Ձգենք պաուզան, հարցնելու` բանը կհասնի՞ Ղարաբաղյան «կոնսուլտացիաներին». երբեք մի ասա` երբեք: Կարծում ենք, եթե հասունանա անհրաժեշտ պահը, նման գործընթաց նույնպես կունենանք:


Ելնելով վերը շարադրվածից` պարոն Սորոսը նոր ուղերձ հղեց հայաստանյան իր «երկրպագուներին», վերջիններիս շարքերը ամրակայելու, նրանց «շուկայական» գինը կայուն պահելու համար. ասաց, որ հարկավոր լուրջ աջակցություն կտրամադրվի հայաստանյան հասարակական սեկտորին, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել «սեկտորի» կողմից:
Մենք քանիցս ենք խոսել հեղափոխության երկրորդ էշելոնի մասին: Հասկանալիորեն, սորոսյան-բոլթոնյան մեքենան պատրաստվում է երկրորդ «մարտին»` հեղափոխության երկրորդ փուլին` Հարավային Կովկասի այս մասում իրենց իդեա-ֆիքսը ավարտին հասցնելու համար:

Նկատենք, որ զուգահեռաբար գունավոր հեղափոխության լուրջ գործընթացներ են տեղի ունենում նաև Հարավային Ամերիկայում, և Վենեսուելայում գրեթե նույն սցենարը խաղարկվեց, որի մեղմ տարբերակը Հայաստանում էր իրականացվել. մեկ «բայցով»` Ռուսաստանն անչափ ակտիվ, «կենաց-մահու» կռիվ է տալիս Վենեսուելայում` Մադուրոյի, իրականում իր ազդեցությունը պահելու համար, ինչը Հայաստանում չարեց:
Ի դեպ, օդում նաև առկախ է հարցը, հանուն «որու՞» է լինելու երկրորդ փուլը. ԱՄՆ-ը ու՞մ վրա է այս անգամ դնելու «ստավկան»: Թեկնածուները, ի դեպ, շատ չեն, նրանք լրջորեն նախապատրաստվում են` չերևացող սցենարով: Նրանց թիմերն ու խաղային որակները կհստակվեն միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղյան խնդրի պարանը կձգվի իշխանությունների վզին` նոր պարտիա պարտադրելով բոլոր կողմերին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ