«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լիմայի խումբը աջակցություն հայտնեց Խուան Գուայդոյին

Լիմայի խումբը աջակցություն հայտնեց Խուան Գուայդոյին
05.02.2019 | 16:33

«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ազգային ժողովին եւ ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին՝ ազատ ու ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու միջոցով ընթացիկ ճգնաժամը խաղաղ ու սահմանադրական եղանակով լուծելու նրանց ջանքերում»,- ասված Է Լիմայի խմբի հայտարարության մեջ: Կազմակերպությունը կոչ Է անում «անհապաղ մարդասիրական օգնություն հասցնել կարիքավոր վենեսուելացիներին», պնդում Է նրանց իրավունքների ու ազատությունների հարգումը: «Մենք պատրաստ ենք օգնել Վենեսուելային դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության ղեկավարությամբ տնտեսական վերականգնման գործում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցության բոլոր անդամներին աջակցել վենեսուելացիներին՝ ժողովրդավարության վերականգնման համար նրանց խաղաղ պայքարում»,- նշվում Է փաստաթղթում: Հանդիպման մասնակիցները կոչ են արել Վենեսուելայի զինված ուժերին՝ չխոչընդոտել հումանիտար օգնության փոխադրումներին:


Հայտարարությունը կոչ Է անում համաշխարհային հանրակցությանը՝ արգելափակել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության արտասահմանյան ֆինանսական գործառնությունները, այդ թվում՝ նավթային ոլորտում` չի կարելի թույլ տալ, որ «Մադուրոյի ռեժիմը զբաղվի ֆինանսական ու առեւտրային արտասահմանյան գործառնություններով, օգտվի արտասահմանում Վենեսուելայի ակտիվներից եւ կարողանա օպերացիաներ իրականացնել նավթի, ոսկու եւ այլ ոլորտներում:


Խմբի անդամները հավաստել են, որ դեմ են զինված միջամտությանը Վենեսուելայի ներքին գործերին: Լիմայի խումբը փետրվարի 4-ին Օտտավայում քննարկել Է իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյին օգնություն ցուցաբերելու միջոցառումները: Հանդիպմանը մասնակցել են Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Գվատեմալայի, Գայանայի, Հունդուրասի, Պանամայի, Պարագվայի, Պերուի եւ Սենտ Լյուսիի ԱԳ նախարարություների ղեկավարները: Միջոցառմանը մասնակցել են նաեւ մի շարք այլ երկրների, ներառյալ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները. պետքարտուղար Մայք Պոմպեոնգործընկերների հետ շփվել Է տեսակապով:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ