Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էլ չենք դառնում վթարի զոհ, Մերսի քեզ Փաշինյան Նիկոլ

Էլ չենք դառնում վթարի զոհ, Մերսի քեզ Փաշինյան Նիկոլ
07.02.2019 | 12:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ անդրադարձել է ՃՈ պատահարներին: «Ընթացիկ տարվա հունվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի էական նվազում է գրանցվել»,- գրել է նա:


Գրառման մեջ որևէ թիվ, որևէ վիճակագրություն առկա չէ, որպեսզի առավել տեսանելի լինի ցուցանիշի իրական նվազման հարցը: Բայց եթե անգամ այդպես է, ու ՃՈ պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում կա, ապա դա ի՞նչ կապ ունի կառավարության, առավել ևս, վարչապետի գործունեության հետ: Եթե Փաշինյանը դա արձանագրել է այն ներքին մտայնությամբ, թե ոստիկանության լավ աշխատանքի արդյունքում է նման նվազում արձանագրվել, ապա շտապենք հիասթափեցնել վերջինիս, որ ոստիկանության աշխատանքում որևէ փոփոխություն չի նկատվել: Ավելին` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանված, այնուհետ համաներված վարորդների հաբրգած երթևեկն ու փողոցներից արագաչափերի հեռացումը չդադարող վթարների պատճառ են դառնում: Օրինաչափ կերպով նման մտահոգություններ կան նաև գրառման մեկնաբանություններում: Դեռ ամիսներ առաջ «ազգի փրկիչ» Փաշինյանին սոցիալական ցանցերի օգտատերերն պահանջատիրական հարցեր են ուղղում: Օգտատերերը վարչապետին հորդորում են նման գրառումների փոխարեն առավել քան ակնհայտ խնդիրներով զբաղվել, լուծել կրճատվող աշխատատեղերի, թանկացումների, հեղուկ գազի և այլնի խնդիրը:


Սրան զուգահեռ քիչ առաջ Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է, որ գիշերը մտել են թատրոնի շենք: «Սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են», - գրել է նա` ավելացնելով, որ բարեբախտաբար գողերին որևէ բան տանել չի հաջողվել, նրանք ազդանշանային սարքերի միանալուց հետո դիմել են փախուստի:
Ոստիկանության աշխատանքը գնահատելիս` պարոն Փաշինյանն այս դրվագին կարող է հենց այնպես, հարևանցի ուշադրություն դարձնել: Իսկ վերջինիս մշակութային օջախնեը գովազդելու PR ակցիան, փաստորեն, տվել է իր պտուղները: Մարդիկ ինչ-որ ձևով հետաքրքրություն են ցուցաբերում արվեստի նկատմամբ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ