Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անգլիայի դպրոցներում նոր առարկա է դասավանդվելու` գիտակցականություն

Անգլիայի դպրոցներում նոր առարկա է դասավանդվելու` գիտակցականություն
07.02.2019 | 12:39

Անգլիայում աշակերտներն արդեն ուսումնասիրում են մաթեմատիկա, գիտություններ ու պատմություն, հիմա հարյուրավոր դպրոցներ պատրաստվում են ավանդական դասացուցակում ավելացնել նոր առարկա` գիտակցականություն` հաղորդում է The New York Times-ը` հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությանը: Անգլիայի 370 դպրոցներում կսկսեն ուսուցանել գիտակցականությունը ուսումնասիրության շրջանակներում, որի նպատակը երիտասարդների հոգեկան առողջությունն է: Նախատեսվում է ուսումնասիրել ռելաքսի տեխնիկաներ, շնչառական և այլ մեթոդներ, որ օգնում են «կարգավորել հուզական վիճակը»: Կառավարության տվյալներով` հետազոտական ծրագիրը, որ կտևի մինչև 2021-ը, այս կատեգորիայում աշխարհում ամենամասշտաբայիններից մեկն է: Նախաձեռնության մասին հայտարարվել է մի քանի ամիս հետո, երբ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ուսումնասիրությունը պարզեց, որ 5-19 տարեկան ամեն ութերորդ երեխա ունի նվազագույնը մեկ հոգեկան խանգարում` ըստ 2017-ի տվյալների: Նոյեմբերին հրապարակված ուսումնասիրության արդյունքներում նշվում է հոգեկան խանգարումների թվի աճ 5-15 տարեկանների դեպքում` 9,7%-ով, 1999-ի 11,2%-ի 2017-ին: Ամենատարածվածը տագնապն ու դեպրեսիան են, 2017-ին յուրաքանչյուր 12-րդ երեխայի դեպքում, առավել հաճախ` աղջիկների:


Բրիտանական բարեգործական Action for Children ընկերության քաղաքական հարցերով տնօրեն Իմրան Հուսեյնի խոսքով` «Դա հավասարազոր է երեխաների միջավայրում հոգեկան առողջության ճգնաժամի»: «Ամեն օր մեր գլխավոր ծառայությունները տեսնում են` ինչպես են երեխաներն ու դեռահասները փորձում գիտակցել` ինչպես են տեղավորվում առավել բարդ ժամանակակից աշխարհում` գլուխ հանելով դպրոցում ինտենսիվ ճնշման, հասակակիցների ագրեսիայի կամ տան խնդիրների հետ, և այդ ամբողջ ընթացքում նրանց ռմբակոծում են սոցիալական ցանցերը»` հայտարարել է Իմրան Հուսեյնը: Կառավարության ուսումնասիրությունը ղեկավարող` Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեկան առողջության ու բարեկեցության հարցերով մասնագետ, դոկտոր Ջեսիկա Դեյտոնի խոսքով` նոր նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես խնդրի արագ վերացումը: «Մենք փորձում ենք նվազեցնել կանխատրամադրվածությունը հոգեկան խանգարումների նկատմամբ` դպրոցական միջավայրում լուսաբանելով հոգեկան առողջության խնդիրները»: Նրա խոսքով` ծրագրում ներառված են դերային վարժություններ, ռելաքսացիոն մեթոդներ և մասնագետների հետ խմբային բանավեճեր:
Իլիանա Մագրա, The New York Times


Հ.Գ. Ընդունեք, որ կարևոր խնդիր է երեխաների հոգեկան առողջությունը նաև Հայաստանի դեպքում, եթե հաշվի առնենք տարբեր տարիքներում ինքնասպանությունների ու սպանությունների վիճակագրությունը: Այս առարկան` հայկական միջավայրի առանձնահատկությունների ուսումնասիրմամբ, անհրաժեշտություն է նաև մեր դպրոցներում` կյանքի առաջ երեխայի ինքնապաշտպանությունը զարգացնելու համար: Առավելևս, որ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրներում երեխաների պաշտպանության հարցերը, որպես կանոն, մղվում են երկրորդ պլան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ