Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամի 23-ի հարցը փակվեց

Արամի 23-ի հարցը փակվեց
09.02.2019 | 15:44

Երևանի քաղաքապետարանում փետրվարի 8-ին ստորագրվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը:

Պայմանագրի կողմերն են «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ: Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:


Արամի 23-ը վթարի էր ենթարկվել «Հին Երևան» նախագծի իրականացման արդյունքում: Իսկ հունվարի 11-ին փլուզվել էր հուշարձանի պատը։ Պատճառը՝ հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարությունն էր։
Թերևս խնդիրը կարելի էր լուծել ժամանակին՝ խուսափելով և աղմուկից, և փլուզումից, և ծախսերից: Արթուր Մեսչյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանի քաղաքապետարանն այս հարցին բացի բարոյականից, այլ առնչություն չունի, սա ուղղակի բարի կամքի դրսևորում է։ Վստահեցրել էր՝ Արամի 23-ի հարցը համարում եմ փակված:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ