Yerevan Perspectives
 

Հայտնի են ամենաշատ ու ամենաքիչ ճառագայթող հեռախոսները

Հայտնի են ամենաշատ ու ամենաքիչ ճառագայթող հեռախոսները
10.02.2019 | 14:00

Մանագետները Xiaomi հեռախոսն ամենաճառագայթողն են ճանաչել շուկայում առկա բոլոր սմարթֆոններից: Այս մասին տեղեկացնում է Лента-ն՝ հղում անելով «Statista» ընկերության հրապարակած տվյալներին:

Ընկերության Twiteer-ի էջում ներկայացվել է ամենից շատ ու նվազ ճառագայաթող հեռախոսները: Ցուցակի առաջին եռյակում չինական նույն ընկերության տարբեր մոդելի հեռախոսներ են: Այսպես՝ 2-րդ, 3-րդ հորիզոնականներում են Xiaomi Mi A1-ն ու Xiaomi Mi Max 3-ը:

IPhon-ը նույնպես դասվել է շատ ճառագայթներ արտանետող սմարթֆոնների շարքին: IPhone 7-ն ու IPhone 8-ը ցուցակի 9-րդ և 14-րդ տեղերում են:

Ամենից քիչ ճառագայթող հեռախոսների առաջին հորիզոնականում է Samsung Galaxy Note 8-ը:

Նշվում է, որ ընկերությունը վարկանշային ցուցակը կազմել է՝ օգտագործելով Գերմանիայի Ճառագայթային գործակալության 2018-ի հրապարակած տվյալները:

Նշվում է նաև, որ ցանկը կազմելիս օգտագործվել են նաև Apple, Blackberry, Google, HTC, Huawei, Samsung, LG, Motorola, OnePlus, Sony, Xiaomi և ZTE ընկերությունների տվյալները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao